Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

PanARMENIAN.Net - Փետրվարի 21–ին ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատել է տեղեկությունը, հայտնում է «Ազատությունը»

Ըստ խոսնակի՝ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Դատական նիստը դեռ շարունակվում է:

«Ազատության» նախնական տեղեկությունով, ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից ոչ հերքել են, ոչ էլ հաստատել այս տեղեկությունը:

2023–ին հենց «Վիոլետա» ԲԿ-ն է գնել Ֆիզոթերապիայի ինստիտուտը: «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» գնման համար Տարածքային կառավարման նախարարությունը մրցույթ էր հայտարարել: Հաղթողն էլ միակ հայտատուն՝ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադիրն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---