22 փետրվարի 2024 - 13:54 AMT
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Փետրվարի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկած G20-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և այդ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Պաղեսիտնի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և քննարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում հրադադարի հաստատման հարցը, գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ, թուրք և ամերիկացի նախարարները մտքեր են փոխանակել Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Արտգործնախարարները քննարկել են նաև առաջիկայում սպասվող բարձր մակարդակի այցերի ժամանակահատվածի հետ կապված հարցեր։