Սպասվում են տեղումներ, հնարավոր է թաց ձյուն․ Փետրվարի 24-ից կցրտի 4-6 աստիճանով![]() 22 փետրվարի 2024 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն, 24-26-ին՝ տեղումներ առանձին շրջաններում: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Փետրվարի 26–ին և 27–ին Սյունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -11․․․-12։, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում՝ -13․․․-15։ Երևանում փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի լույս 26–ի գիշերը սպասվում է -2 աստիճան, լույս 27–ի գիշերը՝ –6 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |