22 փետրվարի 2024 - 17:38 AMT
Չնայած ՀՀ կողմից հետախուզվող ադրբեջանցին արդեն Բաքվում է, ՌԴ-ին կփոխանցվի նրա հանձնման փաստաթղթերի փաթեթը

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին, որը կասկածվում է սպանության մեջ, ՀՀ–ին հանձնելու փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։ Այդ մասին հայտնել է դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին, որը մեղադրվում է սպանության մեջ, ազատ է արձակվել և արդեն վերադարձել է Բաքու։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը։ Փաստաբանը շեշտել է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության «համառ ջանքերի շնորհիվ»։

«ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,–ասվում է գրառման մեջ։

Զեյնալլին ձերբակալվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ոստիկանությունը նրան բաժանմունք էր տեղափոխել։ Ըստ ադրբեջանական լրատվականների, Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցագործությունների համար՝ մարդկության դեմ, պատերազմական հանցագործություններ հովանավորող անձի դեմ, պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում, բռնաբարություն հոդվածներով։