ՔՊ-ն սկսում է գործակցել Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ![]() 22 փետրվարի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործակցություն է սկսում Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության հետ (Bharatiya Janata Party, BJP)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նյու Դելիում հանդիպում եմ ունեցել Հնդկաստանի ժողովրդական կուսակցության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեի հետ: Պարոն Չաթայվալեի հետ զրույցում խոսել եմ ժողովրդավարական արժեքների հաստատման ուղղությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսլականի մասին և ընդգծել այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման դերը։ Գործընկերս ևս շեշտել է միջկուսակցական համագործակցության կարևորությունը և նշել, որ Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը դիտարկում է Հնդկաստանում կայանալիք համապետական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիտորդական առաքելությամբ ներգրավելու հնարավորությունը»,–գրել է նա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անհրաժեշտ քայլեր իրականացնել կուսակցությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: «Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |