23 փետրվարի 2024 - 17:19 AMT
Պեսկով․ Պուտինը դեռ չի շփվել Փաշինյանի հետ ՀԱՊԿ–ի թեմայով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ չի շփվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ–ում Երևանի անդամությունը սառեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Նա հավելել է, որ նման շփումներ նախատեսված չեն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այս պահի դրությամբ չկա և չի նախատեսվում որևէ շփում։ Սակայն, աշխատանքային շփումների շրջանակում, անշուշտ, մենք ենթադրում ենք պարզելու մեր հայ գործընկերներից, թե ինչ են նկատի ունեցել։ Ուստի մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,–ասել է նա։

Այդպես է Պեսկովը պատասխանել այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք Պուտինը Փաշինյանի հետ շփման ժամանակ պարզաբանել ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամության հետ կապված իրավիճակը։

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Photo. Ria Novosti