23 փետրվարի 2024 - 18:51 AMT
ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

Տեղեկությունը, թե իբր ՀՀ ԶՈւ-ն Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի դիրքերից կրակ է բացել ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նշվել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանը հայտարարել էր թե իբրև ՀՀ ԶՈւ–ն կրակ է բացել ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ։