23 փետրվարի 2024 - 18:51 AMT
ՌԴ ԱԳՆ–ն չի ընդունում ՀՀ այն «կշտամբանքը, թե ՀԱՊԿ–ը չի կատարել իր մանադատը»՝ սպառիչ պարզաբանումներ է ակնկալում

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես չի ընդունում ՀՀ իշխանությունների այն կշտամբանքը, թե «ՀԱՊԿ–ն, իբր, չի կատարել իր մանադատը» և Երևանի հանդեպ իր պարտավորությունները» 2021 և 2022 թվականներին։

Նշվում է նաև, որ ՌԴ–ն սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից առ այն, թե ինչ են նշանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառերը ՀԱՊԿ–ում Երևանի անդամությունը սառեցնելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի, Հայաստանը ցուցադրաբար գերադասել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն հրավիրել այսպես կոչված դիտորդներին Եվրամիությունից՝ «փաստերն ինքնին խոսուն են և կասկածի տեղիք չեն թողնում, որ այդ դիտորդների գործունեության արդյունավետությունը զրոյական է։

«2022–ի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի գնահատող առաքելություն էր ձևավորվել, որը հրատապ գործուղվեց ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Դրա ավարտին նախապատրաստվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշում ՀՀ–ում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մեր և կազմակերպության մյուս անդամների մեղքը չէ, որ այդ հավասարակշիռ որոշումը, որով նաև ռազմատեխնիկական աջակցություն էր նախատեսվում Հայաստանին, մտածածին պատրվակներով մերժվեց։ Ավելին, փոխարենը Երևանը ցուցադրաբար գերադասեց հրավիրել այսպես կոչված դիտորդների Եվրամիությունից՝ «փաստերն ինքնին խոսուն են և կասկածի տեղիք չեն թողնում, որ այդ դիտորդների գործունեության արդյունավետությունը զրոյական է»,–ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն առաջնորդվում է նրանով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ և հուսով է, որ Երևանում կգերադասեն մտահոգությունները վերացնել վստահելի երկխոսության արդյունքում։

«Առաջնորդվում ենք այն հանգամանքով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ափսոսանքով արձանագրում ենք, որ Երևանի մասնակցության դինամիկան կազմակերպության միջոցառումներին նվազել է, ինչը չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից և չի համապատասխանում այդ երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։ Հուսով ենք, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն ու վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսության արդյունքում, այլ ոչ թե դրանց ահազանգմամբ հրապարակային դաշտում»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):