26 փետրվարի 2024 - 17:29 AMT
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 5-8 աստիճանով

Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

Փետրվարի լույս 27–ի գիշերը մարզերում սպասվում է մինչև -9․․․-15 աստիճան։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում ցերեկային ժամերին կարող է հասնել մինչև +10․․․+11 աստիճան։

Երևանում փետրվարի 27-29-ը, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի լույս 27–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -6 աստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ +7։