ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացումը

ՀՀ նախագահը Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է վիզաների ազատականացումը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրի միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորության վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն ազատականացրել է Քուվեյթի քաղաքացիների մուտքը մեր երկիր:

Նախագահն՝ ի դեմս դեսպանի իր շնորհավորական խոսքն ու բարեմաղթանքներն է հղել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների կապակցությամբ:

«Կարևորում եմ, հատկապես, քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը մեր երկրների միջև, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ մաղթանքների համար, դեսպանը նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ, որը բացի տարածաշրջանային խաղաղության և կայունության ամուր հիմք դառնալուց, ստեղծելու է նաև մեծ ներդրումային հնարավորություններ՝ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---