Սիմոնյան. Զելենսկու՝ ՀՀ այցի մասին այս պահին տեղեկություն չկա

Սիմոնյան. Զելենսկու՝ ՀՀ այցի մասին այս պահին տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին այս պահին տեղեկություն չկա, ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բայց եթե նման այց լինի, կարծում եմ, դա կլինի տարածաշրջանային այց, ոչ թե Հայաստան»,- նշել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ շատ վաղուց է տարվում։

«Երբ տարբեր ռուսական քարոզիչներ, ցավոք սրտի՝ հաճախ հայկական աղավաղված ազգնուններով ՀՀ-ում միտինգներ ու երթեր են անոնսում, հիբրիդային պատերազմի մասին խոսելն արդեն մովետոն է»,- նշել է նա։

Փետրվարի 26-ին որոշ ԶԼՄ-ներ իրենց դիվանագիտական աղբյուրներին հղումով տեղեկություններ էին տարածում Ուկրաինայի նախագահի՝ ՀՀ հնարավոր այցի մասին, որոնք, սակայն, որևէ հիմնավորում չունեն:

 Ուշագրավ
---