Անվավեր ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը․ Դատարանում ԿԳՄՍՆ-ի դեմ հայց կա27 փետրվարի 2024 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Արա Զոհրաբյանը 7-րդ դասարանցիների ծնողների հետ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, «Հայոց պատմություն» դասագրքի մասով։ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակը պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանն է, քննադատվում է մասնագիտական տարբեր շրջանակներում։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում։ Դասագրքի կիրառումն անընդունելի է համարում նաև Հայ առաքելական եկեղեցին։ «Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության: Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող Ս. Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,- հայտնել է Զոհրաբյանը: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |