«Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Սիրո երեկո» 6 մայիսի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Հայաստանում Գերմանիայի մշակույթի շաբաթների» շրջանակներում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ Վալդորֆյան դպրոցը հրավիրում են «Սիրո երեկո» խորագրով միջոցառման: Վալդորֆյան դպրոցի աշակերտներն, օգտվելով աֆորիզմներից, գրել են «Մեկ հոգին երկու մարմնում» պիեսը, որի հիման վրա ներկայացում է բեմականացվել, որից հետո տեղի կունենա քննարկում: Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունեա «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգը: Մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանն ու Աննա Մաիլյանը: Հայաստանի կամերային նվագախումբն ու կամերային երգչախումբը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի, Մենդելսոնի, Շուբերտի, Շտրաուսի եւ Բրամսի ստեղծագործությունները: «Հռենոսից մինչեւ Դանուբ» համերգաշարի առաջին համերգը, որի ժամանակ հնչել է Բախի «Սուրբ հարության» օրատորիան, տեղի ունեցավ ապրիլին եւ մեծ հաջողություն ունեցավ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |