ՔԿ. ՀՀ պետսահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

ՔԿ. ՀՀ պետսահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Տեղ գյուղի մերձակայքաում ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ձերբակալվել է․ նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:

Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Փետրվարի 28–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ վաղ ռավոտյան Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողն անցել է հայկական տարածք, նա զինված է եղել։ Պաշտպանությանա նախարարության զինծառայողները վնասազերծել են նրան։ Ադրբեջանը հայտնել էր, որ իր զինծառայողը մոլորվել է Լաչինի շրջանում՝ անբարենպաստ եղանակի պատճառով։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---