ՀՀ նախագահ․ Եկեղեցին անուրանալի դեր է ունեցել հայապահպանության գործում` փաստ է![]() 29 փետրվարի 2024 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Իր ելույթում նախագահը նշել է, որ հայ ազգը պատմության ընթացքում պահապնել է իր ինքնությունն առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ, որի ներդրումն այդ առումով անուրանալի է։ «Պետականության կորուստն ամենամեծ վտանգն է եղել մեր ժողովրդի կորստի, ինքնության վերացման։ Այստեղ, իհարկե, անուրանալի, մեծ դեր է ունեցել առաքելական եկեղեցին: Ոչ ոք դա չի կարող հերքել և չի էլ պատրաստվում հերքել։ Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք ամենօրյա մեր իրականության մեջ և նաև պատմության դաս է մեզ համար։ ՀԱԵ–ն իր յուրահատուկ դերը շարունակելու է պահպանել, ինչը պայմանավորված է նաև հայ ժողովրդի էությամբ, ինչպես նաև պետության վերաբերմունքով։ Փաստ է, որ եթե այսօր մենք կանք որպես հայ, հենց պայմանավորված է եկեղեդցու գոյությամբ, որն այդ պարտականությունը վերցել է իր վրա, քանի որ մենք սփռված լինելով աշխարհում, մնացել ենք հայ, եկեղեցու շնորհիվ»,–ասել է նախագահը։ Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |