Սիմոնյան․ Ամենամեծ մտահոգությունն այն է` որտեղից է հարվածը լինելու

Սիմոնյան․ Ամենամեծ մտահոգությունն այն է`  որտեղից է հարվածը լինելու

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ Հայաստանը մտահոգված է, որ հնարավոր է պայմանավորված էսկալացիա լինի և ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։

«Իհարկե, մտահոգված ենք, մեր ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու։ Ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով ու ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,- հայտարարել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։

«Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց»,- ասել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։

«Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծել է նա։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---