Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել է Քնեսեթի օրակարգում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին ընդգրկվել է Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) 18-րդ գումարման նստաշրջանի օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Քնեսեթում «Լիկուդ» կուսակցության պատգամավոր, խորհրդարանական կոալիցիայի ղեկավար Զեեւ Էլկինը: Նրա խոսքերով, այժմ ճշտվում է, թե որ հանձնաժողովը պետք է զբաղվի այդ օրինագծի մշակմամբ:



Խորհրդարանականը հիշեցրել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հարցն Իսրայելում ընդհանրապես չի քննարկվել: «Ինչպես գիտեք, 2008 թվականի մարտի 26-ին Քնեսեթն առաջին անգամ սկզբունքային որոշում կայացրեց այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Այս տարի մենք նույնը արեցինք: Ճիշտ է, դեռեւս վաղ է խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, սակայն մենք հուսով ենք, որ քննարկումը դրական արդյունք կունենա: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ղեկավարվում էի զուտ բարոյական նկատառումներով, քանի որ լավ գիտեմ հարցի պատմությունը»,-ասել է Էլկինը:



Ինչ վերաբերում է Երուսաղեմում հայ կաթոլիկ եկեղեցու ավերման մասին լուրերին, ապա Զեեւ Էլկինը հերքել է այդ տեղեկատվությունն` ասելով, թե Երուսաղեմում ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի քանդվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---