Idplus. Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք

Idplus. Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք

PanARMENIAN.Net - Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարելի է վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։

Փետրվարի 29–ին ամփոփվել է նաև Իդրամի խաղարկությունը, որի շրջանակում 10 հաջողակներ շահել են 100 լիտր պրեմիում վառելիքի քարտ idplus-ում։

Վառելիքի քարտեր ձեռք բերելով idplus հավելվածում՝ կարելի է ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչը տեսանելի կլինի անմիջապես գնացուցակում։ Վառելիքի թվային քարտերը հարմար են այնքանով, որ նախապես կարելի է ձեռք բերել վառելիքի որոշակի քանակ, ապա ծախսել տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Ընդ որում՝ հնարավոր է վառելիքի քարտերով կիսվել, այսինքն՝ կարելի է ձեռք բերել մեծ քանակությամբ վառելիք, խնայել ավելի շատ, ապա դրա մի մասը փոխանցել մտերիմներին։

Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Կատալոգ» բաժին, ընտրել «Վառելիքի քարտեր», ապա նշել լցակայանն ու վառելիքի չափը, այնուհետև՝ վճարել Իդրամով, և վերջ․ Դուք արդեն վառելիքի քարտ ունեք։ Լցակայանում էլ պետք է ընդամենը տեղեկացնել աշխատակցին, որ վճարումը կատարվելու է idplus-ի վառելիքի քարտով և անմիջապես idplus հավելվածով սքանավորել QR կոդը։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---