Կլաարը հուսով է՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի այս տարի![]() 1 մարտի 2024 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անթալիայի միջազգային դիվանագիտական ամենամյա հավաքի շրջանակում տեղի ունեցած «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կարող են ավարտվել այս տարի: Ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն և ստորագրեն համաձայնագիր, որը կողմերի կողմից կընկալվի որպես արդար»,- ասել է Կլաարը, հայտնում է Factor.am-ը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս հաղթողի կողմից պարտադրված խաղաղության փխրունությունը։ «ԵՄ-ն ներգրավված է երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ապահովման գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Սա պետք է ներառի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ապաշրջափակումը՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն, այդ թվում՝ ապահովելով Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ»,- նշել է Կլաարը։ Եվրոպացի դիվանագետը նաև ասել է, որ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանում առաջատար երկիր։ Փետրվարի 28-ին և 29–ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |