Թենիսիստներ Խաչանովն ու Ռուբլյովը բարեգործական խաղի հասույթը կտրամադրեն արցախահայությանը

Թենիսիստներ Խաչանովն ու Ռուբլյովը բարեգործական խաղի հասույթը կտրամադրեն արցախահայությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովըբարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:

Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Այս մասին ասվում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի կայքում, որն էլ նախաձեռնության հեղինակն է, հայտնում է Panorama.am-ը։

«Անդրեյ Ռուբլևը միանում է Կարեն Խաչանովի հետ «Արարատ-Խաչանով» թենիսի ցուցադրական մրցախաղի դրամահավաքին։ Հասույթի մի մասն ուղղվում է արցախահայությանը»,- նշված է կայքում։

2023–ին ևս Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---