Բաքուն կրկին մեղադրում է ՀՀ–ին ականապատ դաշտերի «ոչ ճշգրիտ քարտեզներ» տրամադրելու մեջ

Բաքուն կրկին մեղադրում է ՀՀ–ին ականապատ դաշտերի «ոչ ճշգրիտ քարտեզներ» տրամադրելու մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կրկին մեղադրել է ՀՀ–ին ականապատ դաշտերի «ոչ ճշգրիտ քարտեզներ» տրամադրելու մեջ։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, «Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ճշգրիտ քարտեզներ տրամադրել», գրում է Interfax.az-ը։

Նշվում է, թե Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են լուրջ խնդիր մնալ և որ 2020–ի նոյեմբերից ականների զոհ է դարձել 346 ադրբեջանցի

Մարտի 3–ին ականի պայթյուն է տեղի ունեցել Աղդամի շրջանում, որից տուժել է Բախթիար Աբբասովը։

2024–ի հունվարի 26-ին Հայաստանը 8 ականապատ դաշտերի ձևաթղթեր է փոխանցել Ադրբեջանին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---