Մարտի 4–ին ՀՀ կժամանի Հունաստանի ՊՆ ղեկավարը

Մարտի 4–ին ՀՀ կժամանի Հունաստանի ՊՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Փետրվարի 27–ին Հունաստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա հանդիպել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել էր․ «Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

 Ուշագրավ
---