Բալայան․ Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը![]() 4 մարտի 2024 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը՝ համացանցում տեսանյութ է տարածվում։ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն, անդրադառնալով այդ փաստին, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանդում է ժողովրդավարության խորհրդանիշը։ «Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների խաչերի վերացմանը, գերեզմանների և հուշարձանների ոչնչացմանը, Ալիևի բռնապետական ռեժիմը քանդում է Արցախի Ազգային ժողովի շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը։ Մզկի՞թ է կառուցելու»,- գրել է Բալայանը։ Նա իր էջում նաև ներկայացրել է տարածվող տեսանյութը՝ երևում է, որ գմբեթն արդեն չկա, իսկ շինտեխնիկան քանդում է մնացածը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը։ Դա տեսանելի է ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տեսանյութից։ Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել նաև Ստեփանակերտի Աստվածամոր սբ Հովանի Մայր տաճարը։ Այդ մասին նույնպես ահազանգել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |