Բալայան․ Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը

Բալայան․ Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը՝ համացանցում տեսանյութ է տարածվում։ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն, անդրադառնալով այդ փաստին, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանդում է ժողովրդավարության խորհրդանիշը։

«Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների խաչերի վերացմանը, գերեզմանների և հուշարձանների ոչնչացմանը, Ալիևի բռնապետական ռեժիմը քանդում է Արցախի Ազգային ժողովի շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը։ Մզկի՞թ է կառուցելու»,- գրել է Բալայանը։

Նա իր էջում նաև ներկայացրել է տարածվող տեսանյութը՝ երևում է, որ գմբեթն արդեն չկա, իսկ շինտեխնիկան քանդում է մնացածը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը։ Դա տեսանելի է ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տեսանյութից։ Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել նաև Ստեփանակերտի Աստվածամոր սբ Հովանի Մայր տաճարը։ Այդ մասին նույնպես ահազանգել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

 Ուշագրավ
---