Հարցում․ Մասնակիցների 42%-ը կարծում է՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը չի բխում ՀՀ շահերից 4 մարտի 2024 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում ՀՀ շահերից հարցման մասնակիցների 42%-ի տեսանկյունից: Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է Gallup International ասոցիացիայի հայկական բյուրոյի ղեկավար Արամ Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ հարցման մասնակիցների 23․2 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը լիովին համապատասխանում է երկրի շահերին, 13․9 տոկոսը ենթադրում է, որ նման քայլը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի երկրի համար: Հակառակ դիրքորոշում ունեն հարցվածների 42%-ը, որոնք ՌԴ-ի հետ կապերի խզումը Հայաստանի համար ոչ շահավետ են համարում, ու 16,1%-ը, որոնք հակված են երկրի համար հավանական բացասական հետևանքների մասին կարծիքին: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 4․8 տոկոսը, գրում է Sputnik Արմենիան։ Ինչ վերաբերում է պաշտպանական տարբեր դաշինքներին Հայաստանի մասնակցությանը, ապա հարցման մասնակիցների մոտ 40․3 տոկոսը համարել է, որ երկիրը պետք է արտադաշինքային կարգավիճակ ունենա։ Միևնույն ժամանակ մասնակիցների 28%-ը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ կազմում մնալ, իսկ 22․5%-ը կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս հարցում անորոշությունը պահպանվում է հարցման մասնակիցների 9․2 տոկոսի մոտ։ Կարծիքների վերլուծությունը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 35․3%-ը Հայաստանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառը տեսնում է գործող իշխանության ոչ կոմպետենտության մեջ: Մասնակիցների մոտ 29․9%-ը վստահ է, որ ներկայիս քաղաքականությունն արտաքին ճնշումների արդյունք է և ուղղված է հայ ժողովրդի շահերի դեմ: Հարցման մասնակիցների 24․2 տոկոսի կարծիքով՝ առանցքային գործոն է դարձել միջազգային բարդ իրավիճակը։ 10%-ը դժվարացել է այս հարցի վերաբերյալ կարծիք ձևակերպել։ Արամ Նավասարդյանն ընդգծել է, որ հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների միայն 25․6 տոկոսն է կարծում, որ հայկական կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում ադրբեջանական գերության մեջ պահվող արցախցի քաղաքական գործիչներին և զինծառայողներին ազատ արձակելու համար: Միևնույն ժամանակ, հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 59․4 տոկոսը, վստահ է հակառակում։ Հարցումն անցկացվել է 1100 մարդու շրջանում փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հարցերը կազմել են հայ քաղաքագետները: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |