Evoca-ն՝ տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկեր

Evoca-ն՝ տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Վարքագծային որոշումների կենտրոնի հիմնադիր Արամ Ղազարյանը կնքել են համագործակցության հուշագիր, ըստ որի Բանկը նվիրաբերել է 10 մլն դրամ՝ դառնալով տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկերը։

Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշել է․ «Evoca-ում մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանն ու զարգացմանը։ Աջակցելով նմանատիպ նախաձեռնությունների՝ փորձում ենք խթանել երիտասարդների շրջանում տնտեսագիտության և ֆինանսների խորը ըմբռնումը, քանի որ նրանք են մեր երկրի տնտեսության զարգացման հիմքը»:

Evoca-ն պարբերաբար աջակցություն է ցուցաբերում նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին, որը համարվում է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասը։

Տնտեսագիտական օլիմպիադան ավելին է, քան պարզապես մրցույթ. սա աշակերտների ու ուսանողների համար հնարավորություն է խորացնելու իրենց ֆինանսական գիտելիքները, ընդլայնելու պատկերացումները տնտեսագիտության մասին, կապվելու ոլորտի փորձագետների հետ և օգտագործելու իրենց գիտելիքներն ու ունակությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաև ձեռք բերելու միանման հետաքրքրություններ ունեցող ընկերներ:

Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցները, քոլեջները ու բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանում են 10-12-րդ դասարանի աշակերտներ կամ նույն տարիքային խմբի ուսանողներ։

Տնտեսագիտական Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Օլիմպիադայի հանրապետական փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային փուլին, որը տեղի կունենա Հունաստանում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---