Ալիևը՝ Միշուստինի․ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել

Ալիևը՝ Միշուստինի․ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, ընդունելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել։

«Մենք պահպանել ենք բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, և անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում գործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները թե ձևով, թե բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ 2024–ը լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների առումով։

Նա նշել է, որ ապրանքաշրջանառությունն աճել է 17 տոկոսով՝ մոտենալով 4․5 մլրդ դոլարի։

Միշուստինն իր հերթին շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և խոսել լոգիստիկայի ոլորտում նախագծերի մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---