Զախարովան սադրանք է անվանել Բաքվի պատվիրակության նվիրած կրծքազարդի շուրջ աժիոտաժը

Զախարովան սադրանք է անվանել Բաքվի պատվիրակության նվիրած կրծքազարդի շուրջ աժիոտաժը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում Բաքվի պատվիրակության նվիրած կրծքազարդի շուրջ աժիոտաժը։

Երիտասարդության համաշխարհային փառատոնն այս օրերին անցնում է ՌԴ տարբեր քաղաքներում։

Զարդը «Խարի–բյուլբյուլ» ծաղկի տեսք ունի, որը համարվում է 44–օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Սա հերթական փուչիկ պատմություն է, քանի որ ովքեր չեն եկել փառատոնի, այստեղ չեն, չգիտեն, որ բոլոր մասնակիցները ինչ–որ նվերներ են բերել իրենց հետ։ Պետք չէ սադրանքների ենթարկվել»,–ասել է նա՝ մեկնաբանելով այդ նվերի շուրջ սոցցանցերում բարձրացած աժիոտաժը։

Նա ասել է, թե պաղեստինցիներն իրենց նվերներն են բերել՝ «Պաղեստին» գրությամբ, արգենտինացիները իրենց կրծքանշանները, չինացիները՝ իրենց խորհրդանիշները պանդաներով։

«Դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է քաղաքականացնել, մարդիկ խոսում այն բաների մասին, որոնք կարևոր են իրենց համար։ Ինչ–որ բան ես չեմ կիսնում, ինչ–որ բանի մասին առաջին անգամ եմ իմանում, ինչ–որ բանի հետ կարող եմ համաձայն չլինել։ Դա միանգամայն նորմալ է, երբ մարդիկ նվիրում են խորհրդանիշներ, որոնք կարևոր են իրենց համար»,–ասել է Զախարովան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---