Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

PanARMENIAN.Net - Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԻԻՀ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ հետ հարաբերություններին։

Նա ասել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա իր քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։

«Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու իր տարածքի հանդեպ ինքնիշխանությանն աջակցելն է, ոչ թե միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը»,–ասել է նա։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները և այդ քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է, հայտնում է Mehr գործակալությունը։

Պապիկյանն իր հերթին ասել է․ «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրները նույն վերաբերմունքն ունենան տարածաշրջանի կայունությանը»։

Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---