Ադրբեջանցիները քանդում են ոչ միայն Արցախի գերեզմանոցները, այլև դրանց մասին ցանկացած վկայություն

Ադրբեջանցիները քանդում են ոչ միայն Արցախի գերեզմանոցները, այլև դրանց մասին ցանկացած վկայություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները քանդում են ոչ միայն Արցախի գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն, հայտնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»։

Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։

«Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ․ պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։

Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալլուն կրկին բնակեցվում է, բնակավայրի արևմտյան մասում հաստատվում են Բերդաձորից (Ղարաղշլաղ), Շուշիի մեծ կոտորածից փրկված հայերը, իսկ արևելյան հատվածում բնավորվում են Եղեգնաձորից (Դարալագյազ) ու Սիսիանից փախած ադրբեջանցիները: Այս երկու հատվածները ապրում էին առանձին, բայց կրում էին նույն Խոջալլու անունը և ենթարկվում էին նույն գյուղխորհրդին, որի նախագահներն են եղել Հովսեփ Ավագյանն ու Բախշի Սարգսյանը («Խորհրդային Ղարաբաղ», 24.10.1990):

Խոջալուի հարավ-արևմտյան մասում գոյություն է ունեցել փոքրիկ հայկական գերեզմանոց /25-30 տապանաքար/, որտեղ ամփոփված են եղել Բերդաձորից այստեղ հանգրվանած հայերի աճյունները: Ինչպես վկայում են ականատեսները, Արցախյան շարժման ժամանակ, երբ հայերը ստիպված էին կրկին լքել հարազատ բնակավայրը ադրբեջանցիները քանդել են հայկական գերեզմանոցը տապանաքարերը լցրել դիմացի ձորը:

Վերը նշված Բախշի Սարգսյանի ծոռ Իշխան Սարգսյանը գերեզմանոցի տարածքում, որտեղ ամփոփված են նաև նրա ազգականներ, հիշատակի խաչքար էր կանգնեցրել»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհն են դարձել։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---