7 մարտի 2024 - 18:04 AMT
Վարչապետը փակ հանդիպում կանցկացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, փակ հանդիպում կունենա Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Կքննարկվեն արտաքին և ներքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Մարտի 1-ին ևս վարչապետը Ազգային ժողովում հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Կառավարության անդամներ: Քննարկվել էին արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: