7 մարտի 2024 - 18:54 AMT
Միրզոյանն ու Կոմբոսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ԱԳՆ-ում առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ որոշվել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Կոմբոսն իր հերթին հայտարարել է, որ Կիպրոսն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում: