9 մարտի 2024 - 13:40 AMT
Սուրենյան. Ինչ անելու եք՝ այսօր արեք

Մարտի 10–ին Հայաստանում անձրև, ամպրոպ ու ձյուն է սպասվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»,– գրել է նա։

Հանրապետության տարածքում`մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Մարտի լույս 10–ի գիշերը որոշ մարզերում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Սյունիքում կգրանցվի մինչև -6 աստիճան։

Երևանում`մարտի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 10–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +9 աստիճան, սիկ մարտի 14–ին՝ +17։