7 մայիսի 2009 - 16:35 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենը Իրանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Սիլվա Հարությունյանին
2008թ. հունիսի 26-ին Իրանում ձերբակալվել է 34-ամյա Սիլվա Հարությունյանը: Նա բժիշկ էր աշխատում IREX հումանիտար կազմակերպությունում, որը զբաղվում է մոր եւ մանկան առողջության խնդիրներով: Նա ձերբակալվել է Իրանում «թավշյա հեղափոխություն» կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ներկա պահին դատարանում դիտարկվում է թույլ առողջական վիճակում գտնվող Հարությունյանի երկրորդ բողոքարկումը: «Մենք կրկին Իրանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Հարությունյանին: Նրան ներկայացված մեղադրանքներն անհիմն են»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: