Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ից անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական դիմում չի ստացել

Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ից անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական դիմում չի ստացել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն որևէ պաշտոնական դիմում կազմակերպությունում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ չի եղել։

«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային բազային համապատասխան»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Տասմագամբետովը նաև ասել է, որ ընդունված և ընդունվող որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար աշխատանքային կարգով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ–ում ակնկալում են, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափ մոտեցում կցուցաբերի, գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք, անշուշտ, վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի և կազմակերպության հետ ՀՀ փոխհարաբերությունների շուրջ։ Չեմ թաքցնի, որոշ իրադարձություններ և տրամադրությունները Հայաստանի էլիտաների մի մասում մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափություն և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատում: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,–ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---