Վարչապետ. Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, կա քաղաքական խոսույթ

Վարչապետ. Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, կա քաղաքական խոսույթ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր սահմանադրության մասին հարցին, ասել է, որ նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա՝ կա քաղաքական խոսույթ։

Նա նաև ասել է, որ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով պատրաստ է դրան։

«Երբ ես և իմ քաղաքական թիմը, բոլորս, կզգանք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում, ինչի համար և ինչ բովանդակությունը ինչ խնդիր է լուծելու»,–ասել է նա։

Նա հիշեցրել է, որ նոր սահմանադրության անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020–ին, երբ արդիական էր Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը, և որը չեղարկվեց քովիդի համաճարակի պատճառով։

«Այն հայեցակարգը, որը կար, արդեն արդի չէ։ Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ, օրակարգ, հայ ժողովրդին առաջարկվող իմ հիմնավորումներով»,– ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---