ՀԱՊԿ–ը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին

ՀԱՊԿ–ը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին։

Նա նշել է, որ ավանդաբար կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահ ուղղությանը։

«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջող են իրենց դրսևորել 2022–ի հունվարին (Ղազախստանում ապակայունացման ժամանակ)։ Սակայն, ՀԱՊԿ–ը միտված է ընդլայնելու իր մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին նաև իր պատասխանատվության գոտուց դուրս»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Տասմագամբետովն ընդգծել է, որ խաղաղապահ գործունեության ընդլայնումն անհնար է առանց միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ–ի հետ սերտ համագործակցության։

Նա նշել է, որ, օրինակ, Ղազախստանը մասնակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Արևմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյում, Լիբանանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---