Պուտինի ձերբակալության օրդերը ստորագրած դատավորը` Միջազգային քրեական դատարանի նախագահ

Պուտինի ձերբակալության օրդերը ստորագրած դատավորը` Միջազգային քրեական դատարանի նախագահ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերը ստորագրած ճապոնացի դատավոր Տոկոմո Ականեն դարձել է Միջազգային քրեական դատարանի նախագահ։

Նա ընտրվել է մարտի 11–ին դատարանի անդամների քվեարկության արդյունքում։ Նրա լիազորությունների ժամկետը 3 տարի է, գրում է Meduza-ն։

Ականեի հետ միաժամանակ ընտրվել են նաև փոխնախագահները՝ Ռոզարիո Այտալան Իտալիայից և Ռեյն Ալափինի–Գանսուն Բենինից։

ՄՔԴ նախագահն ու փոխնախագահները ձևավորում են նախագահությունը, որը «առանցքային դերակատարություն ունի դատարանի ռազմավարական ղեկավարման գործում»։

Այտալան ևս այն 3 դատավորներից մեկն էր, որոնք 2023–ի մարտին ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ մանկական ՄԻՊ Մարիա Լվովա–Բելովային ձերբակալելու թույլտվությունը՝ Ուկրաինայի գրավյալ տարածքներից ՌԴ երեխաների ապօրինի բռնագաղթի մեղադրանքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---