Վարչապետ․ Առավոտյան եմ քննարկել գերիների վերադարձի հարցը![]() 12 մարտի 2024 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի առավոտյան քննարկել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը։ Այդ մասին նա հայտնել է իր հրավիրած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է վերջին անգամ այդ հարցը քննարկվել։ «Կզարմանաք, բայց այսօր առավոտյան եմ գերիների վերադարձի հետ կապված հարցը քննարկել։ Ո՞ւմ հետ՝ չեմ կարող ասել։ Քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների վերադարձի ուղղությամբ որոշ քայլերի նպատակահարմարության և աննպատակահարմարության հարցը։ Իդեպ, երեկ կեսօրին էլ եմ քննարկել, ժամը 15․000–ից, այդ թվում մեր անհետ կորած հայրենակիցների հարցը»,-ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ շատ մանրամասներ չի կարող ներկայացնել։ Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |