12 մարտի 2024 - 19:07 AMT
Քաղաքի մոլը 10 տարեկան է. Ընկերանալու և ընտանեկան ժամանցի լավագույն վայրը Երևանում

Գնումներն իրենց բոլոր դրսևորումներով դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Իսկ որտե՞ղ այցելել գնումների այս կիրակի: Իհարկե՝ մոլ, «Երևան մոլ», որտեղ ոչ միայն գնումների, այլ ընտանեկան ժամանցի լավագույն հնարավորություններն են միավորված: Խելահեղ գնումներ, սուրճ ու համեղ սնունդ, խաղահրապարակ, կինո և, իհարկե, միջազգային լավագույն բրենդները մեկ վայրում. «Երևան մոլը» քաղաքի մարդիկ են ու քաղաքի ապրելակերպը:

«Մենք առաջին մոլը չէինք Հայաստանում, բայց ընտանեկան մոլը դառնալու տեսլական ու ռազմավարություն ունեինք: Այն ժամանակ դեռ մարդիկ այսպես կոչված «առևտրի» համար էին դուրս գալիս գնումների և մենք ցանկանում էինք կոտրել այդ կարծրատիպը: Մենք ցանկանում էինք, որ Երևան մոլում բոլորն իրենց լավ զգան, չլինեն պարզապես գնորդներ կամ հաճախորդներ, այլ լինեն սիրված մոլի հավատարիմ այցելու: Տարիներ անց ուրախ ենք լավագույն հետադարձ կապը ստանալ մեր քաղաքի մարդկանցից, և, իհարկե, մեր գործընկեր վարձակալներից, որոնք գերազանցում են 200-ը»,-ասում է Երևան մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը:

Երևան մոլի այցելուները ժպտացող դեմքեր են, ոճային երիտասարդներ, անհանգիստ թռվռացող երեխաներ Capitan Kid-ում, որտեղ 50-ից ավելի խաղ կա: ‌

Քաղաքի մոլը հազարամյակներ ձգվող հիշողություն ունի

‌Մինչև հիմա քչերը գիտեն, որ Երևան մոլը մայրաքաղաքի հնի ու նորի համադրությունն է իր տեղակայման վայրով ու հարևանությամբ պահվող դամբարանով: Առևտրաժամանցային կենտրոնի շինարարության ժամանակ բացահայտվել է մ․թ․ա․ 8-րդ դարի դամբարան, որը պատասխանատվությամբ առանձնացվել ու պահպանվում է Երևան մոլի կողմից, հանդիսանում է հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն հետաքրքրվողների համար: Մուտքն անվճար է: Երևան մոլում ամեն բան հոգացել են քաղաքի բնակիչների ու հյուրերի համար:

«Հետաքրքիր է հետ նայել ու վերլուծել, թե ժամանակին ինչ մեծ ռիսկ էր Երևանի ամենակոլորիտային թաղամասերի «3-րդ մասին», «Հին կռուգին» ու Կենտրոնին հարող տարածքներում այս մոդերնիստական շինությունը կառուցել ու հայտ ներկայացնել նոր ապրելակերպի առաջարկի համար: Այժմ Երևան մոլ այցելում են օրական շուրջ 13 հազար այցելու, իսկ ամսական այցելուների թիվը շուրջ 400,000 է: Սա իրականում ներկայանալի թիվ է և մենք ձգտում ենք սահմանել նոր բարձունքներ, որոնց պետք է հասնենք: Առաջիկայում մեզ մոտ ներկայացված կլինեն այնպիսի համաշխարհային բրենդներ, ինչպիսիք են Calvin Klein-ը, Guess-ը, Tommy Hilfiger-ը և այլ ճանաչված ապրանքանիշեր»,- նշում է «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

Հատկանշական է, որ «Հայրենիք» կինոթատրոնին հարող տարածքում կառուցված մոլը հայկական կառավարում և բրիտանական ճարտարապետներ ունի: Այն նախագծվել է «Բրոդվեյ Մալյան» ճարտարապետական արվեստանոցի կողմից, ճիշտ այն նույն ստուդիայի, որը նախագծել է Լիսաբոնի օդանավակայանը, Տորրե Սեվիլիա ժամանակակից առևտրային կենտրոնը և այլ խոշոր բիզնես կենտրոններ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և այլուր: Միջազգային հեղինակավոր ստուդիայի նախագիծը տեղայնացրել է և ինժեներական աշխատանքների կատարումն իրականացրել «Արխանգել» ճարտարապետական ստուդիան:

‌Մոլը նորարարական ու առաջադեմ լուծումներ է առաջարկում

«Հաճախ եմ ընտանիքիս հետ հանգստյան օրերին այցելում «Երևան մոլ» ու հագեցած օր ունենում: Բոլոր անհրաժեշտ գնումները կատարում ենք այստեղից, ընտանիքով` գնումներ, ապա Քարֆուր, ապա ֆուդկորտ: Վերջում երեխաներին թողնում ենք խաղահրապարակում ու մենք վազում ֆիլմի`Կինոպարկ»,- նշում է «Երևան մոլ»-ի այցելուներից Լևոնը:

Հատկանշական է, որ Կինոպարկի բազմաթիվ սրահներում հարմարավետությունն ուղեկցվում է կինոմանների համար բացառիկ ակտիվությամբ: Պրեմիերաների միջին թիվը մեկ ամսում շուրջ 13 է: Իսկ 10 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 1,500 ֆիլմ-նորույթ են դիտել բազմաթիվ խստապահանջ կինոսերներ՝ վայելելով հրաշալի սցենարներ և պատկերավորման բարձր որակ:

‌Երևան մոլը տվյալների հավաքագրման ու վերլուծության արդյունավետ համակարգ ունի, որը շարունակաբար օգնում է մեզ հասկանալ մոլի շարժը, պլանավորվել մեր վաճառքները, ստանալ մոլի աջակցությունը` մեր բրենդի լավագույնս ներկայացվածության ապահովման համար: Բիզնես տեսանկյունից Երևան մոլը տվյալահեն ընկերություն է և դա մեծ առավելություն է մեզ համար»,-ասում է քաղաքի մոլի գործընկերներից Արթուր Հովսեփյանը՝ Զառա և Ինտիդեքս գրուփի տարածաշրջանային տնօրենը։

Քաղաքի մոլը պատասխանատու գործատու է

«Երևան մոլ»-ը հոգատար է բոլոր այցելուների հանդեպ և հոգատարության առաջնային օղակը սկսում է աշխատակիցներից: Մոլը հավատում է, որ պիտի հոգ տանի սեփական աշխատակիցների հանդեպ, որպեսզի վերջիններս էլ հոգ տանեն մոլի այցելուների մասին: Լինելով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ այսօր «Երևան մոլ»-ը արագ ամրապնդում է դիրքերը լավագույն գործատուների շարքում` կարիերայի ու զարգացման հնարավորություններ առաջարկելով աշխատակիցներին ինչպես խմբի, այնպես էլ մոլի շրջանակում:

«Երևան մոլի» աշխատակազմը մի կուռ ընտանիք է, որն ամեն օր հոգատար հյուրընկալի նման գրկում է երեխաներին, դիմավորում ու կողմնորոշում հյուրերին, մաքրություն, հարմարավետություն, անվտանգություն և, իհարկե, լավագույն բրենդներն ու պայմաններն է ապահովում ընտանիքների համար: Մի ամբողջ կինո կարելի էր նկարել մոլում անցկացրած մի օրից: Այդ կինոն ամեն օր նոր ու ջերմ պատմություններ է ավելացնում մեր դարանում, մոտիվացիա ու ուժ տալիս մեր աշխատակիցներին»,- նշում է Շուշան Ավագիմյանը։