Փաշինյան․ ԵԽ բանաձևը պետք է հանրային քննարկման առարկա դառնա![]() 14 մարտի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ողջունել է մարտի 13–ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը, և հայտարարել, որ այդ բանաձևը պետք է հանրային քննարկման առարկա դառնա։ Եվրախորհրդարանն ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ «Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը: Հուսով եմ, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ»,–ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ նման ուղերձները շատ ավելի լայն արձագանքի կարիք ունեն, քան կառավարությունն ու ԱԺ-ն։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կամք ունի շարունակելու աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ։ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս բանաձևով անսասան աջակցություն է արտահայտվում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։ «Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար»,- նշեց նա։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |