Գագիկ Սարգսյանը կալանավորվել է․ Նա անցնում է ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկի տեղադրման գործով

Գագիկ Սարգսյանը կալանավորվել է․ Նա անցնում է ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկի տեղադրման գործով

PanARMENIAN.Net - Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, որն անցնում է ՔՊ գրասենյակի և ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթուցիկի տեղադրման գործով, 1 ամսով կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Ըստ քննչական կոմիտեի` Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ահաբեկչություններ են կազմակերպել 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Ավագյանի, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին։

Իսկ դեռ երեկ Քննչական Կոմիտեն «հանցանքը» համարում էր բացահայտված ...Որոշումը միանշանակ իմ կողմից բողոքարկվելու է, վստահ եմ` Գ. Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Եփրիկյանը հայտնել էր, որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---