Պահպանողական կուսակցությունը ողջունել է ԵԽ բանաձևը և հորդորել իշխանություններին ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից14 մարտի 2024 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել` ողջունելով ԵԽ բանաձևը և հորդորելով ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես կուսակցությունը կոչ է անում․դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, վերացնել համակարգային կոռուպցիան, իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին, իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները, ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը, ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, – ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները։ «Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդվարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն»,–ասվում է հայտարարության մեջ։ Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։ Ուշագրավ Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ Պատվաստվելու համար կարելի է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: ՀՀ–ում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ Դեսպան․ ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել ՀՀ հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում Նա հավելել է, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց Fastex-ը կազմակերպել է WCIT-ի բացման համերգը․ Ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ պատկերներով |