«Արեւելյան գործընկերությունը» պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին 7 մայիսի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, եւ ոչ թե միայն տնտեսական ոլորտին: Հակառակ դեպքում այդ նախագծի արդյունքներն այնքան նվազագույն կլինեն, ինչպիսին եղան ԵՄ նախորդ ծրագրերի արդյունքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: «Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ նախաձեռնությունն ազդեցություն ունենա Հայաստանի հասարակական կյանքի տարբեր ինստիտուտների վրա: Մեր երկիրը պետք է առավելագույն չափով օգտագործի այդ նախագծերը, քանի որ նրանք լուրջ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Սաֆարյանը:Մայիսի 7-ին Պրահայում բացվել է Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ընդգրկում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |