Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին։ Այդ մասին նա ասել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ–ի գործընկեր և ողջունել է ու դրական գնահատել Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ–ի առաքելություններին և գործողություններին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք այսօր քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո, ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար»,– ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը ողջունել է նաև այն, որ ՀՀ–ն աշխատում է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը ԶՈւ–ի նկատմամբ։ Նրա կարծիքով` Հայաստանը հանձնառություն է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ–ն ու ՆԱՏՕ–ն կշարունակեն ամրապնդել գործընկերությունը` միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---