Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին

Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Գերմանիան 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին ԱԺ-ում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։

Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով։ Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արևային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար, հայտնում է Aysor.am-ը։

Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---