19 մարտի 2024 - 18:16 AMT
Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամի լիազորությունները վաղաժամ դադարել են

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ մարտի 19-ի հերթական նիստի օրակարգում այդ հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։

Ամալյա Սարգսյանը մանդատից հրաժարվելու մասին հայտնել էր դեռևս փետրվարին՝ նշելով, որ պատճառը քաղաքական չէ։