20 մարտի 2024 - 16:28 AMT
«Հայանտառի» տնօրեն. 2023–ին բացահայտվել է 13,600 ծառի ապօրինի հատման դեպք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը հայտարևարել է, որ 2023 թվականին 2022–ի համեմատ ունեցել ենք ապօրինի ծառահատումների դեպքերի աճ։ Նա ճշտել է, որ այդ ցուցանիշի մեջ ներառվել է նաև նախորդ տարիներին կատարված ապօրինի անտառահատումների դեպքերը, որոնք մինչ այդ չէին արձանագրվել։

ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ 2023–ին բացահայտվել է 13,600 ծառի ապօրինի հատման դեպք, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ 2020 թվականին բացահայտվել է 310 դեպք՝ 9700 ապօրինի հատված ծառ, 2021 թվականին 377 դեպք՝ մոտ 12,000 ծառ, 2022 թվականին արձանագրվել է 286 դեպք՝ 6300 ծառ և 2023–ին 335 դեպք՝ 13,600 ծառ։

Սևակ Մարկոսյանը ասել է, որ 2023 թվականին 80 ապօրինի ծառահատման դեպք բացահայտել են ՊՈԱԿ-ի աշխատակիցները և դեպքերը փոխանցել են տեսչական մարմնին, իսկ մնացած 257-ն ուղարկվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։