7 մայիսի 2009 - 21:15 AMT
Օրհան Փամուկի «Ձյուն» վեպը հայերեն է թարգմանվել
Օրհան Փամուկի «Ձյուն» վեպը հայերեն է թարգմանվել: Եվրոպայում ամենապահանջված թուրք գրողի գրքի թարգմանության` Հակոբ Սողոմոնյանի երկամյա աշխատանքի արդյունքը հայ հանրությանը ներկայացվեց այսօր` մայիսի 7-ին, Հայ համազգային կրթական եւ մշակութային միությունում: Ակնառու է, որ գրքի հեղինակը, իմանալով իր աշխատանքը հայերեն թարգմանելու ցանկության մասին, հրաժարվել է հոնորարից:

Հայ համազգային կրթական եւ մշակութային միության` Լիլիթ Գալստյանի գիրքը հրապակարած ղեկավարի խոսքով, հայերեն լեզվով 1000 տպաքանակով հրատարակված «Ձյուն» գիրքը Հայաստանում թուրքական գրականության թարգմանիչների բացակայության պատճառով թարգմանվել է ռուսական տարբերակից:

«Օրհան Փամուկի վեպը, որի պատճառով նա վտարվեց իր երկրից, բավական ուսումնառու աշխատանք է թուրքական իրականության հետ ծանոթանալու համար, որը ոչ մի թուրք գրող մինչ օրս չէր նկարագրել»,- ավելացրել է Լիլիթ Գալստյանը:

Գրքի շնորհանդեսին «Դրոշակ» թերթի խմբագիր, գրող Ռուբեն Հովսեփյանը նշել է. «Օրհան Փամուկն իր վեպով ցույց տվեց անշունչ հայկական հետքը, որ նշմարվում է ժամանակին հայերով լի հայկական պատմական քաղաքը ծածկող ձյան տակից»:

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Կարսում, որտեղ ժամանում է մշտապես Գերմանիայում բնակվող երիտասարդ թուրք բանաստեղծը, որպեսզի հետախուզի երիտասարդ աղջիկների ինքնասպանությունների շարքը, որոնք իրենց կյանքն ընդհատել են ի նշան մուսուլմանական շալերը հանելու պարտադրանքի դեմ բողոքի: Անսպասելիորեն տեղած ձյունը բանաստեղծին դարձնում է ազգային ապստամբության ականատես, որի համար պատճառ է ծառայել մուսուլմանությամբ սնուցված երկիրը արհեստականորեն եվրոպականացնելու` թուրքական կառավարության բազմամյա անզուսպ ցանկությունը:

Բացի «Ձյուն» գրքի հրատարակված 1000 հայալեզու նմուշներից մոտ ժամանակներս Լիբանանում կհրապարակվի գրքի արեւմտահայերեն խմբագրությունը 500 նմուշով:

Ֆերիթ Օրհան Փամուկը ժամանակակից թուրք գրող է, մի քանի ազգային եւ միջազգային գրական մրցանակների դափնեկիր, 2006թ. դարձավ գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր: 2005թ. թուրքական կառավարությունը նրան դատի տվեց 2005թ. փետրվարին շվեյցարական Das Magazin հրատակարությանը տված հարցազրույցում իր արտահայտության համար. «Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ եւ երեք հարոյւր հազար քուրդ: Այդ մասին ոչ ոք չի խոսում, եւ ինձ ատում են այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»: Այսօր գրողը բնակվում է Նյու-Յորքում, իսկ նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան քառասուն լեզուներով: