7 մայիսի 2009 - 21:16 AMT
Հայաստանի ԿԸՀ-ը դեմ չէ քաղաքապետի այցելություններին կենդանաբանական այգի
Հայաստանի ԿԸՀ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Ռուբեն Թորոսյանի եւ Պատվական Հովակիմյանի դիմումի համաձայն քննարկվել է Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` կենդանաբանական այգի այցելելու եւ քարոզարշավից մեկ օր առաջ նրա նախընտրական ելույթների հարցը:

Ռուբեն Թորոսյանն իր դիմումում բողոք է արտահայտել, կապված նրա հետ, որ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հանդիսանալով Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների թեկնածու իշխող Հանրապետական կուսակցությունից, մայիսի մեկին կենդանաբանական այգու բացման ժամանակ խախտել է նախընտրական քարոզարշավի կանոնակարգի որոշ կետեր: Ելույթ ունենալով Երեւանի կենդանաբանական այգում` Գագիկ Բեգլարյանը խոստացավ կենդանիներին պահելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, իսկ միջոցառումը լուսաբանվում էր Հանրային հեռուստատեսությամբ:

Այս հարցի զեկուցող, ԿԸՀ անդամ Էդուարդ Սեդրակյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի գործող քաղաքապետը, ինչպես եւ մյուս կուսակցությունների թեկնածուները, իրավունք ունեն մասնակցելու այդպիսի միջոցառումների: «Ավելին, Հայաստանի Ընտրական օրենսգիրքը չի արգելում դա»,- հայտնել է զեկուցողը:

Սակայն ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը չհամաձայնեց կոմիտեի որոշման հետ եւ ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս քաղաքապետի գործողությունների լուսաբանում պաշտոնական այցերի շրջանակներում, բայց ոչ աշխատանքային: Ավելին, ցանկացած թեկնածու, այդ թվում եւ քաղաքապետը, աշխատանքային հանդիպումների շրջանակներում մինչեւ քարոզարշավի սկսվելը, իրավունք չունեն նման նախընտրական ագիտացիա կատարելու եւ խոստումներ տալու:

Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ ոչ մի իրավաբանական ակտով չի կարելի արգելել գործող քաղաքապետին կատարել իր պարտականությունները: Կայացավ քվեարկում, որի ընթացքում 7 «կողմ» եւ 1 «դեմ» ձայներով ԿԸՀ անդամները որոշում ընդունեցին Գագիկ Բեգլարյանի գործողությունների օրինականության մասին: